XnConvert-ը բազմապլատֆորմային ծրագիր է՝ նկարների չափերի փաթեթային մշակման և փոփոխման համար։ Ծրագիրը աշխատում է պատկերների և նկարների բոլոր հանրահայտ տեսակների հետ (JPG, PNG, TIFF, GIF, Camera RAW, JPEG2000, WebP, OpenEXR)։ Ընդհանուր աջակցվում է շուրջ 500 տեսակ։
XnConvert-ը ամբողջովին անվճար է և հասանելի է ինչպես Windows-ի, այնպես էլ Mac-ի և Linux-ի համար։ Ունի 32 և 64 բիթային տարբերակներ։
XnConvert-ը իր մեջ ներառում է մի շարք օգտակար ֆունկցիաներ՝
* նկարների շրջում,
* նկարների վրա նշանների ավելացում,
* ֆայլերի և թղթապանակների փաթեթային ավելացում,
* drag-n-drop-ի աջակցում ֆայլերի համար,
* նկարների փաթեթային շրջում, կտրում, չափերի փոխում և այլն,
* ֆիլտրերի աջակցում և այլն։
Windows XP / 7 | Թարգմանված է բազմաթիվ լեզուների | Անվճար է։
Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից.
Բոլոր իրավունքները պաշտպանված են® 2006-2012
ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ...