Բոլոր ծրագրերը հայերենով

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ANDROID-Ի ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ


AIDA64

AIDA64-ը Android սարքերի համար նախատեսված հավելված է, որը հաղորդում է մանրամասն տեղեկություններ ձեր սարքի սարքաշարի և ծրագրաշարի վերաբերյալ: 

Յուրահատկություններն են՝

★ CPU-ի հայտնաբերում, միջուկի հաճախության իրական ժամանակում չափումներ,
★ էկրանի չափեր, փիքսելային խտություն և տեսախցիկի տեղեկություն,
★ մարտկոցի մակարդակ և ջերմաստիճանի դիտարկում,
★ WiFi և բջջային ցանցի տեղեկություն,
★ Android OS և Dalvik հատկություններ,
★ SoC և սարքի մոդելի նույնացում,
★ հիշողություն և պահեստի օգտագործում,
★ OpenGL ES GPU-ի մանրամասներ, GPU միջուկի հաճախության իրական ժամանակում չափումներ,
★ PCI, USB, CUDA, OpenCL սարքերի ցուցակավորում:
  
                    

 Ներբեռնել       Կայքը 



RAR for Android

RAR for Android-ը բոլորը մեկում, անվճար, պարզ և արագ աշխատող արխիվացնող հավելված է՝ նախատեսված Անդրոիդ սարքերի համար: Այն հայտնի WinRAR-ի բջջային տարբերակն է և աշխատում է արխիվների բազմաթիվ տեսակների հետ: 

Յուրահատկություններն են՝

★ ստեղծում է RAR և ZIP արխիվներ,
★ բացում է RAR (այդ թվում՝ RAR5), ZIP, TAR, GZ, BZ2, XZ, 7z, ISO, ARJ արխիվներ,
★ արխիվների թեստավորում,
★ վնասված արխիվների վերականգնում,
★ արխիվների կոդավորում և գաղտնաբառով պաշտպանություն,
★ արխիվացնելու պրոֆիլների ստեղծում,
★ ընտրյալների նշման հնարավորություն,
★ ցուցադրում է ստեղծված արխիվների պատմությունը:
  
                    

 Ներբեռնել       Կայքը 



Ampere

Երբևէ նկատե՞լ եք, որ լիցքավորիչը կամ USB լարը լիցքավորում են ձեր հեռախոսը կամ այլ սարքերը արագ կամ դանդաղ: Այժմ Ampere-ի միջոցով կարող եք ինքներդ հետևել այդ գործընթացին: Այս հավելվածը չափում է մարտկոցի լիցքավորումը և լիցքաթափումը: Այն աշխատում է Android 4.0.3+ սարքերի հետ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չի աշխատում հետևյալ սարքերում՝

★ Galaxy Grand Prime - fortuna3gdtv,
★ Galaxy Note2 - t03g, t03gchn, t03gchnduos, t03gcmcc, t03gctc, t03gcuduos,
★ Galaxy S3 - d2att, d2spr, d2vmu,
★ Galaxy Tab4 7.0 - degas3g,
★ HTC Desire 510 - htc_a11ul8x26,
★ HTC M8t - htc_m8tl,
★ HTC One - m7, m7wls
★ HTC One (M8) - htc_m8, htc_m8whl, htc_m8wl, HTC One S - ville, HTC One X - endeavoru, HTC One XL - evita, HTC Sensation 4G - pyramid.
  
                    

 Ներբեռնել       Կայքը 


 

GSam Battery Monitor

Ձեր սարքի մարտկոցը արա՞գ է լիցքաթափվում: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչքան ժամանակ է մնացել մարտկոցի աշխատանքին: GSam Battery Monitor-ը կտա այս հարցերի պատասխանները:

Յուրահատկություններն են՝

★ Գտնում է այն հավելվածները, որոնք առավել շատ հոսանք են ծախսում,
★ ցուցադրում է մարտկոցի վիճակը և մնացած աշխատանքային ժամանակը,
★ կարող եք դիտել, թե ինչպես են հավելվածները օգտագործում հոսանքը,
★ խմբավորում է առավել շատ հոսանք ծախսող հավելվածները ըստ ձեր նախապատվության,
★ կարող եք ինքներդ նշել, թե երբվանից ցուցադրվի մարտկոցի վիճակը,
★ ունի վիճակագրական գծապատկեր,
★ կարող եք ավելացնել վիդջեթը սարքի էկրանին՝ տեսնելու համար մարտկոցի վիճակը և մնացած ժամանակը,
★ ունի բազմաթիվ թեմաներ (ձևավորումներ), ինչպես նաև կարող եք այն ստեղծել ինքներդ:
  
                    

 Ներբեռնել       Կայքը 



Firefox for Android

Հանրահայտ Firefox-ի բջջային տարբերակը՝ նախատեսված Անդրոիդ սարքերի համար: Դիտարկիչը ապահովում է բարձր արագագործություն, անվտանգություն, ունի բազմաբնույթ կարգավորումներ, հավելումներ, ինչպես նաև որևէ խնդիր չունի գրանշանների հարցում, ունի անվտանգության բարձր աստիճան և որ շատ կարևոր է՝ պարբերաբար թարմացվում է:

Յուրահատկություններն են՝

★ Տուն վահանակների կազմաձևելիություն,
★ Սինք. կարող եք համաժամեցնել Firefox-ի բոլոր ներդիրները, պատմությունը, էջանիշերը և գաղտնաբառերը ցանկացած սարքերի միջև և արագորեն մուտք ստանալ դրանց,
★ հավելումներ. կարգավորեք դիտարկիչը այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում, օգտագործեք բազմաթիվ հավելումներ, ներառյալ՝ Ad-Blocker, Password Manager և այլն,
★ արագություն. Զգացեք համացանցի արագությունը դիտարկիչի միջոցով,
★ մատչելիություն. ծրագիրը հասանելի է շուրջ 60 լեզուներով,
★ HTML5. փորձարկեք համացանցի բոլոր հնարավորությունները բջջայինից՝ HTML5-ի և Web API-ի շնորհիվ,
★ տեսանյութեր. դիտեք համացանցում տեսանյութեր՝ անմիջականորեն Firefox for Android-ում,
★ անվտանգություն. Ձեր դիտարկումը կլինի անվտանգ և գաղտնի:
  
                    

 Ներբեռնել       Կայքը 



Weather & Clock Widget Android

Weather & Clock Widget for Android-ը եղանակի հիանալի հավելված է, որը ցուցադրում է մանրամասն տեղեկություններ սպասվող եղանակի մասին աշխարհի
ցանկացած քաղաքի մասին: Հավելվածը աշխատում է գրեթե ցանկացած Անդրոիդ սարքում՝ սկսած Android 2.2-ից և ավելի բարձր և ապահովում է տարբեր չափի վիդջեթներ՝ 2x1, 4x1, 4x2, 4x3, 5x1, 5x2 և 5x3:

Յուրահատկություններն են՝

★ Տրամադրում է եղանակի տեսություն առաջիկա 5 օրերի համար,
★ ցուցադրում լուսաբացի և մայրամուտի ժամանակը,
★ ցուցադրում եղանակի ջերմաստիճանը էկրանի վերևում,
★ կարող եք նշել, որպեսզի հավելվածը ստուգի եղանակը միայն Wi-Fi-ով,
★ կարող եք նշել եղանակի թարմացումների դադարը՝ 15, 30 րոպե, 1, 3, 6, 9, 12 ժամ և այլն,
★ ունի ծանուցումների գործառույթ (ամրպրոպ, կայծակ, անձրև, ձյուն և այլն), որը կարող եք անջատել,
★ մեկ այլ կարևոր հանգամանք՝ հասանելի է հայերեն լեզվով :)
  
                    

 Ներբեռնել       Կայքը 



TrackChecker Mobile

TrackCheckerMobile-ը հավելված է, որը կօգնի ձեզ հետևելու փոստային առաքանիներին: Ծրագիրը աջակցում է ավելի քան 300 փոստային ծառայություններ ամբողջ աշխարհում: Եվս մեկ կարևոր հանգամանք, եթե փոստային առաքանու ուրևէ համար չեք կարողանում ստուգել, ապա կարող եք անմիջապես դիմել հավելվածի հեղինակին և ստանալ աջակցություն:

Յուրահատկություններն են՝

★ Բոլոր առաքանիների կամ մեկի վիճակի ստուգում,
★ ունի վիդջեթ,
★ աջակցում է ծանուցումներ,
★ հաշվում և ընդգծում է առաքման օրերը,
★ խմբավորում է և զտում,
★ առաքանու համարը կարող եք ավելացնել bar-code-ը սքան անելու միջոցով (այս դեպքում կպահանջվի նաև համապատասխան հավելված տեղադրել Անդրոիդ սարքում),
★ ունի բազմաթիվ կարգավորումներ՝ առաքանիների համարների պահուստացում, վերականգնում, շապիկի փոփոխում, ծանուցումների կարգավորում և այլն:
  
                    

 Ներբեռնել       Կայքը