Բոլոր ծրագրերը հայերենով

UNINSTALL TOOL


    Այս ծրագիրը այլընտրանք է Windows-ի՝ ծրագրերի տեղադրման և հեռացման դանդաղ և անհարմար աշխատող ծրագրին։ Ունի բազմաթիվ առավելություններ։     Ծրագրի օգնությամբ կարող եք համակարգչից հեշտությամբ հեռացնել չօգտագործվող ծրագրերը։ Բացի դա՝ ծրագիրը ունի մի շարք առավելություններ՝

- ապահովում է բարձր արագություն և ունի փոքր չափ,
- բազմալեզու է, ունի պարզ ու հետաքրքիր տեսք,
- ցուցադրում է տեղադրված ծրագրերի զբաղեցրած չափը,
- կարող եք արագությամբ գտնել Ձեր ցանկացած ծրագիրը,
- ցանկացած պահի կարող եք բացել յուրաքանչյուր ծրագրի թղթապանակը, գրանցումները և տվյալ ծրագրի վեբ կայքը,
- կարող եք պահպանել ծրագրերի ցուցակը HTML ֆայլով և այլն....
   
                         
   Windows XP, Vista, 7, 8      


REVO UNINSTALLER


    Այս ծրագիրը այլընտրանք է Windows-ի՝ ծրագրերի տեղադրման և հեռացման դանդաղ և անհարմար աշխատող ծրագրին։ Առավելությունները՝

► ապահովում է բարձր արագություն և ունի փոքր չափ
► ունի «Որսի» եղանակ, այսինքն՝ Դուք ուղղակի պահում եք ծրագրի սլաքը այն ծրագրի պատկերակի վրա, որը ցանկանում եք հեռացնել և Revo-ն մնացածը կատարում է ինքնաբար,
► Revo-ն կարողանում է մաքրել Ձեր համակարգը անպիտան ֆայլերից, հնացած գրառումներից և այլն,
► բազմալեզու է,
► ամենակարևորը՝ ծրագիրը անվճար է...

   
                         
Windows XP, Vista, 7, 8