Բոլոր ծրագրերը հայերենով

XnViewMP


  XnViewMP-ը ամենատարբեր հարթակներ աջակցող գրաֆիկական բազմաթիվ ֆայլերի մեդիադիտարկիչ, ցուցադրիչ և փոխարկիչ է, որը հասանելի է Windows-ի, Linux-ի և Mac-ի համար (32 և 64 բիթ): Այն ճանաչում է ավելի քան 400 ձևաչափի ֆայլեր: Ծրագրի հնարավորություններից են՝
* աջակցում է 500-ից ավելի ֆայլի տեսակներ (մանրամասն),
* կատարում է գրաֆիկական ֆայլերի խմբային փոխարկում,
* փոխում է գրաֆիկական ֆայլերի չափը, եզրատում, պտտում և այլն,
* աջակցում է որոնման ճկուն համակարգ, զտիչների կիրառում,
* էկրանի պատկերների արտապատկերում ծրագրում,
* գրաֆիկական ֆայլերում մեկնաբանությունների հավելում,
* գրաֆիկական ֆայլերի հետ աշխատանք՝ ամենատարբեր ցուցիչներով և այլն:

                                 
       Windows XP, Vista, 7, 8       
    
                             Linux x32            Linux x64 

                             OSX 32&64 bit     Կայքը 
 

XnConvert


  XnConvert-ը բազմապլատֆորմային ծրագիր է՝ նկարների չափերի փաթեթային մշակման և փոխման համար։ Ծրագիրը աշխատում է պատկերների և նկարների բոլոր հանրահայտ տեսակների հետ (JPG, PNG, TIFF, GIF, Camera RAW, JPEG2000, WebP, OpenEXR)։ Ընդհանուր առմամբ աջակցվում է շուրջ 500 տեսակ։
 Հասանելի է ինչպես Windows-ի, այնպես էլ Mac-ի և Linux-ի համար։ 
 Ունի 32 և 64 բիթային տարբերակներ։
XnConvert-ը իր մեջ ներառում է մի շարք օգտակար գործառույթներ՝
* պատկերները պտտելու,
* պատկերների վրա նշաններ ավելացնելու,
* ֆայլերի և թղթապանակների փաթեթային ավելացման և փոխարկման,
* drag-n-drop-ի աջակցում ֆայլերի համար,
* պատկերները փաթեթային պտտելու, եզրատելու, չափերը փոխելու և այլն,
* աջակցում է զտիչներ և այլն։

                                             Windows XP, Vista, 7, 8      

                         Ներբեռնել x32      Ներբեռնել x64     

      (Linux, Mac OS)   Ներբեռնել            Կայքը