Բոլոր ծրագրերը հայերենով

ՀայՍոֆթ նախագիծ

 

Կայքում ներկայացված են ծրագրեր, որոնք հասանելի են նաև ՀԱՅԵՐԵՆ լեզվով։


Ներկայացված ծրագրերը մեր կողմից թարգմանվել են հայերեն՝ ՏՏ ոլորտում հայերեն լեզվով ծրագրերի գործածումը խթանելու համար։


Նախագծի շրջանակներում տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք՝ հանրությանը ներկայանալով www.haysoft.org կայքով և հինգ տասնյակից ավելի ամբողջովին հայերեն թարգմանված համակարգչային հայտնի և առավելապես ազատ տարածվող ծրագրերով՝ բացառապես ելնելով հայ օգտվողների նախասիրություններից։


Արդի համաշխարհային ՏՏ ոլորտի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող բազմաթիվ երկրներ արդեն իսկ մայրենի լեզվով ունեն համակարգչային բոլոր հայտնի ծրագրերը (օպերացիոն համակարգեր, Office փաթեթներ և այլն), մինչդեռ Հայաստանում նմանատիպ խնդրով զբաղվում են բացառապես անհատ օգտատերեր և միայն ՀայՍոֆթն նախագիծն է, որ տարիների ընթացքում հետևողականորեն կատարել է իր անշահախնդիր աշխատանքը՝ հայ օգտատերերին հնարավորություն տալով ծանոթանալու և օգտվելու ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն ճանաչում ունեցող և կիրառվող համակարգչային ծրագրերից հայերենով։


Վստահ ենք, որ Դուք կնախընտրեք ծրագրերի հայերեն լեզվով օգտագործումը և այս կայքն ու ներկայացված ծրագրերը կնպաստեն դրան:

Նախագծի հեղինակ
Հրանտ Օհանյան
hrant@haysoft.org 


  
                         ՀայՍոֆթ նախագիծ

Աջակցեք նախագծին՝ վճարում կատարելով PayPal համակարգով:

                          



Գրեք մեզ՝ սեղմելով
Ուղարկել հաղորդագրություն 
և լրացրեք նոր էջում բացված հետադարձ կապի ձևը:


                     Ուղարկել հաղորդագրություն