Բոլոր ծրագրերը հայերենով

Any Wallpaper 


 Շատ հարմար ծրագիր, որի օգնությամբ կարող եք անընդհատ՝ ըստ տրված  ժամանակի փոխել էկրանի պաստառները՝ այդպիսով ավելի հետաքրքիր դարձնելով ձեր աշխատանքը համակարգչով։
  Any Wallpaper-ի հիմնական հնարավորություններն են՝
 * աջակցում է BMP, JPEG և PNG տեսակի պատկերներ,
 * կարողանում է ինքնաբար գտնել պաստառների թղթապանակները,
 * կարող է ցուցադրել պաստառը ինչպես ամբողջական, այնպես էլ նրա մի մասը,
 * փոխում է էկրանի պաստառները ըստ ձեր հայեցողության՝ նշված ժամանակում, նշված օրերին և այլն,
  * ինքներդ եք որոշում պաստառի դիրքը,
  * այլ հնարավորություններ:

      
                         
 Windows XP, Vista 7, 8       


CUE Splitter

 
  Ծրագիրը նախատեսված է ձայնային խոշոր շավիղները բաժանելու համար առանձին ստեղծագործությունների։ Սովորաբար նման խոշոր ֆայլեր ստացվում են  EAC, CDRWin, BPM Studio, GoldWave և այլ ծրագրերով ձայնային ֆայլերի մշակման հետևանքով։
  Շավիղները առանձնացնելու համար CUE Splitter-ը օգտագործում է CUE ֆայլերը՝ ստեղծված տարբեր երաժշտական խմբագրիչների կողմից։ Այդպիսի ֆայլերից ծրագիրը վերցնում է կատարողի, ալբոմի, երգի անվան մասին տեղեկությունները։ 
   Ծրագիրը ապահովում է հետևյալ տեսակները՝ MP3, APE, FLAC, OGG, WAV, WNA։ CUE Splitter-ը հնարավորություն ունի նաև կատարել ձայնային ֆայլերի ստուգում՝ սխալները գտնելու նպատակով։


                

       Windows XP, Vista 7, 8       
 Ներբեռնել       Կայքը