Բոլոր ծրագրերը հայերենով

FlashGet


 
 FlashGet-ը համացանցից ներբեռնումներ կատարող առավել հայտնի և բազմաֆունկցիոնալ ծրագրերից է: Ունի պարզ և մատչելի տեսք։ Հնարավորությունները՝

 * աշխատում է ըստ կարգացուցակի,
 * կարող է ֆայլերը ներբեռնել մասերով,
 * ներբեռնվող ֆայլերի համար ավելացնել մեկնաբանություններ,
 * խմբավորել ֆայլերն ըստ բաժինների,
 * կարող է ինտեգրվել IE-ում, Firefox-ում, 
 * կարողանում է ներբեռնել torrent ֆայլեր, 
 * աջակցում է HTTP/FTP, eMule ներբեռնումներ,
 * ունի ներբեռնումների պլանավորման հնարավորություն,
 * պահպանում է ներբեռնումների ցանկը և այլն ...


      

                        
   Windows XP, Vista, 7, 8       


iGetter


 
 iGetter-ը ներբեռնումներ կատարելու բազմաֆունկցիոնալ ծրագիր է։
Ծրագրի օգնությամբ կարող եք՝
 * ցանկացած պահի ընդհատել ներբեռնումները, ապա շարունակել,
 * պլանավորել ներբեռնումներ,
 * ստուգել ֆայլերը հակավիրուսային ծրագրով՝ դրանք ներբեռնելուց հետո,
 * ձեր ընտրությամբ ներբեռնումները ավարտելուց հետո iGetter-ը կարող է   ընդհա-տել կապը կամ անջատել համակարգիչը,
 * սահմանափակել ներբեռնումների արագությունը՝ ըստ ցանկության,
 *iGetter-ը կարող է ինտեգրվել ինչպես Internet Explorer-ում, այնպես էլ Mozilla Firefox-ում,
 * ունի բազմաթիվ անհրաժեշտ գործառույթներ...
      

                        
 Windows XP, Vista, 7, 8