Բոլոր ծրագրերը հայերենով

PortableApps.com Platform


  PortableApps.com Platform-ը լրիվ յուրահատկություններով դյուրակիր ծրագրերի հարթակ է, որը մեկ տեղում է պահում ձեր դյուրակիր բոլոր ծրագրերը և հնարավորություն է տալիս կառուցել ձեր սեփական հարմարեցված դյուրակիր ծրագրերի փաթեթը, որը կարող եք օգտագործել USB սարքում, ամպային սարքում կամ համակարգչում:
Այդպիսով՝ միշտ ձեռքի տակ կունենաք ձեզ անհրաժեշտ բոլոր ծրագրերը:
Հարթակը աշխատում է ինչպես Windows-ում, այնպես էլ Linux, Unix, BSD և այլ օպերացիոն համակարգերում՝ 32 և 64 բիթանոց:

Ծրագրերի հնարավորություններից են՝
* հարթակը կարող եք տեղադրել ցանկացած տեղ՝ համակարգչում, դյուրակիր սարքում, ամպային սարքում (Dropbox, Google Drive և այլն),
* ծրագիրը ունի ներկառուցված ներբեռնումների հնարավորություն՝ անմիջականորեն հարթակից կարող եք ներբեռնել հարյուրավոր դյուրակիր ծրագրեր և խաղեր,
* կարող եք դասավորել ներբեռնված դյուրակիր ծրագրերը,
* ծրագիրը ինքնաբար ստուգի և կծանուցի օգտագործվող բոլոր դյուրակիր ծրագրերի թարմացումների մասին,
* ունի արտաքին տեսքի ձևավորումներ, գույների ընտրության հնարավորություն,
* կարող եք պահել ցանկացած տառատեսակ դյուրակիր սարքում և օգտագործել դրանք դյուրակիր ծրագրերում,
* այլ օգտակար հնարավորություններ:
                                                                                      

  Windows XP, Vista, 7, 8       

 Ներբեռնել       Կայքը