Supremo
Supremo-ն թեթևագույն, առանց տեղադրման անհրաժեշտության հեռակա աշխատասեղանի ամբողջական, հեշտ, արագ և անվտանգ կառավարման ծրագիր է: Supremo-ի միջոցով հեշտությամբ կարող եք մուտք գործել և կառավարել մեկ այլ համակարգիչ կամ սերվեր՝ ցանկացած վայրից, կարծես նստած լինեք դրա առջև։ Համապատասխան կարգավորումից հետո կապակցումը կարելի է կատարել անգամ առանց գաղտնաբառի հարցման: Ունի AES 256-բիթ/TLS խիստ գաղտնագրում, լրացուցիչ՝ երկու քայլով նույնականացում և այլն: Աշխատում է ինչպես տարբեր օպերացիոն համակարգերում, այնպես էլ Android-ում և iOS
-ում:
Ծրագիրն աջակցում է՝
* ֆայլերի փոխանցում,
* հեռակա տպում,
* ներկառուցված զրույցներ,
* բազմաթիվ մոնիտորների աջակցում,
* սեղմատախտակի համաժամեցում և հրամաններ
* այլ օգտակար յուրահատկություններ:

Windows XP, Vista 7, 8, 10, 11