Բոլոր ծրագրերը հայերենով

FolderICO 4.0


 Այս ծրագրի օգնությամբ կարող եք փոխել թղթապանակների պատկերները, երբ կամենաք։
 Ընդամենը մի քանի քայլով Դուք կգտնեք Ձեր ցանկացած պատկերը և որ շատ կարևոր է՝ անգամ եթե թղթապանակը տեղափոխեք այլ համակարգիչ, Ձեր ընտրած պատկերը կպահվի։
 Ծրագիրը ունի հարմար և հասկանալի տեսք և օգտագործելիս համակարգչային խորը գիտելիքներ չի պահանջում։
 Այս ծրագրի ևս մեկ առավելություն՝ Ձեր հարմարության նպատակով ծրագիրը այնպես է կառուցված, որ հնարավոր է փոխել յուրաքանչյուր թղթապանակի պատկեր առանց ծրագիրը բացելու՝ սեղմելով մկնիկի աջ կոճակը ընտրած թղթապանակի վրա և ընտրելով ցանկացած պատկերը։
 Ամեն ինչ շատ հարմար և արագ:
      

                                                 
 Windows XP, Vista, 7, 8       


Badges 1.5.0


  Shedko Badges-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ամրագրել պատկերանիշների վրա նշաններ՝ կողմնորոշվելու համար դրանց նշանակության մասին։ 
 Shedko Badges-ի օգնությամբ կարող եք նշաններ դնել ինչպես պիտակների, այնպես էլ ֆայլերի, թղթապանակների, կոշտ պնակների և այլնի վրա։
 Այսպիսով Դուք կարող եք հեշտությամբ որոշել, թե կիրառման ինչ նշանակություն ունի տվյալ ֆայլը Ձեզ համար։


     
                      
Windows XP, Vista, 7, 8